Բրազիլիայում 40 հազար մարդ ջրհեղեղի պատճառով դարձել է անօթևան

iԲրազիլիայի արևելյան առափնյան ողողվել է հորդառատ անձրևներով, որոնք էլ Էսպիրիտու-Սանտու նահանգում  ջրհեղեղի պատճառ են դարձել. զոհվել է 6 մարդ: 46 հազարն էլ զրկվել են տանիքից, շատերն ապաստան են գտել բարեկամների ու ծանոթների մոտ: Գրեթե 5 հազար տուժած ժամանակավոր  կացարան է տեղափոխվել: Իշխանություններն արդեն  մարդասիրական օգնություն են ուղարկել  տուժած նահանգ:

Վատ եղանակ է նաև հարևան Մինաս-Ժեյրաս նահանգում: Այնտեղ սողանքների ու ջրհեղեղի պատճառով 4 մարդ է զոհվել, 5 հազար մարդ էլ` զրկվել տանիքից:

Օդերևութաբանների տվյալներով, դեկտեմբերի սկզբից Էսպիրիտու Սանտու նահանգում 700  մմ տեղում է գրանցվել, ինչը 2,5 անգամ գերազանցում է ամսական նորմը: Մասնագետներն ասում են, որ այս դեկտեմբերը վերջին 90 տարում ամենաանձրևոտն է: Կանխատեսումների համաձայն, վատ եղանակը կպահպանվի մինչև Նոր տարի:

Tags: