Ավստրալիայում կազմակերպված աճուրդում վաճառվել է Բրիսբենի ոսկերչական խանութում չարագործի կուլ տված ադամանդակուռ մատանին: Պլատինե, ադամանդներով զարդարված մատանին վաճառվել է 16 հազար դոլարով 11 հազարով ավելի` գնահատված արժեքից:
Աճուրդի Gray’s Auction House տան օնլայն վաճառքից ստացված գումարը պետք է փոխանցվի լեյկեմիայով հիվանդների հիմադրամ: Հայտնի է, որ մատանին գնած կնոջ 4 երեխաներից մեկը հիվանդ է քաղցկեղով:
24 սպիտակ ու մեկ մեծ դեղին ադամանդով զարդարված մատանին Քվինսլենդի ոստիկանությունն է փոխանցել աճուրդի տանը: Այն չարագործի կուլ տված 2 մատանիներից մեկն է (առաջինը ոստիկանությունը իրավախախտ Դևիդ Ուիլյամս Ուոթսի կենսագործունեության արգասիքների հետ պատահաբար թափել է):
Հիմա տղամարդը մեղադրվում է գողության ու մեքենայությունների մեջ: Հաջորդ դատալսումը տեղի է ունենալու 2014-ին:
Tags: աճուրդ
