British Airways ընկերությունից հայտնել են, որ Հարավային Աֆրիկայում ընկերությանը պատկանող ինքնաթիռը վնասվել է գետնավարման ընթացքում:
Ընկերության ներկայացուցիչ Ֆիլիպ Օլպորտը հայտարարել է, որ բոլոր 182 ուղևորները ապահով իջեցվել են ինքանթիռից:
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես է Բոինգ 747-ը վնասվել Յոհաննեսբուրգում, սակայն համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ ինքնաթիռի աջ թևը մխրճվել է աղյուսե շենքի մեջ:
British Airways-ը տեղեկացրել է, որ իրենք հետաքննություն են սկսել և այս դեպքի կապակցությամբ օժանդակում են Հարավային Աֆրիկայի քաղաքացիական ավիացիայի իշխանություններին:
Tags: ավիավթար
