Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնուոդենը The Washington Post-ին հայտարարել է, որ իր առջև դրած առաքելությունը համարում է կատարված: Նրա խոսքով,ինքը”հաղթանակ է տարել”, բացահայտելով գաղտնի նյութեր` ներառյալ համաշխարհային առաջնորդների բանակցությունների գաղտնալսումները:
Սնոուդենը Մոսկվայում տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը մտադրված չէր փոխել աշխարհը դեպի լավը, սակայն ցանկանում էր մարդկանց ցւյց տալ “թե ինչպես են նրանց կառավարում”:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ որևէ այլ պետության, այդ թվում` Ռուսաստանի հետ , որը ժամանակավոր ապաստան էր տրամադրել, պարտավորություններով կապված չէ:
Հունիսի սկզբին Սնոուդենը լրագրողներին էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների փաստաթղթերից, որոնցից հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը համացանցում հետևում է օտարերկրյա քաղաքացիներին ու գաղտնալսում զանգերը:
Իր կյանքի համար վախենալով (ԱՄՆ-ում դրա համար նրան մահապատիժ էր սպառնում), Սնոուդենը Ամերիկայից փախավ ու հունիսի 23-ին ժամանեց Մոսկվա: Մինչև օգոստոս, նա գտնվում էր Մոսկվայի “Շերեմետևո”օդանավակայանի տարանցիկ գոտում, մինչև նրան Ռուսաստանում մեկ տարով քաղաքական ապաստարան հատկացվեց:
Հոկտեմբերին Սնոուդենը Մոսկվայում աշխատանքի տեղավորվեց խոշոր, ոչ պետական կայքում:
Tags: Սնոուդեն