ԵղիսաբեթII թագուհին առասպելական մաթեմատիկոս Ալան Տյուրիգի ներման հրամանագիր է ստորագրել: Գիտնականը 1952թ դատապարտվել էր հոմոսեքսուալիզմի համար և քիմիական ամորձատման ենթարկվել, որից հետո ինքնասպան էր եղել: Տյուրինգի արդարացման համար հայտնի գիտնականներ էին միջնորդել, հաղորդում է Sky News-ը:
Անցյալ տարվա վերջին բրիտանական գիտության աստղերը, որոնցից են հայտնի ֆիզիկոս Ստիվեն Հոկինգը, բիոքիմիկոս Պոլ Ներսը և տիեզերագետ Մարտին Ջոն Ռիսը իշխանություններից պահանջել են անցյալ դարի հանճարեղ մաթեմատիկոսի արդարացումը: Չնայած, որ 2009թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը Տյուրինգի տառապանքների համար իր նախորդների անունից հանրային ներողություն խնդրեց, գիտնականի ներման առաջարկությունը Լորդերի պալատ մտավ միայն 2012թ մարտին:
Արդարությունը հաղթեց միայն կես տարի հետո: Տյուրիգի արդարացման որոշումը ուժի մեջ մտավ անմիջապես ընդունվելուց հետո: Հետաքրքիր է, որ 1940-ականներին այդ պատվին արժանացել են ևս չորս մարդ:
Ալան Տյուրինգը հայտնի էր , որ մասնակցել է գերմանական “Էնիգմա” կոդի ապակոդավորմանը և ստեղծել է առաջին ծրագրավորվող համակարգիչը: Բացի դրանից գիտնականը պատմության մեջ է մտել որպես արհեստական ինտելեկտի տեսաբան և հաշվողական մեքենաների մտքի առկայությունը ստուգող թեստի հեղինակ:
1950-ականների սկզբին մաթեմատիկոսին մի տղամարդու հետ կապի մեջ էին բռնացրել, որից հետո նրա կարիերան գահավիժել էր, նրան հեռացրել էին աշխատանքից: Հանճարեղ գիտնականը գերադասել էր հոմոսեքսուալիզմից հարկադիր “բուժումը” բանտային ժամկետից, բայց այդ որոշումը նրա համար ճակատագրական էր եղել: 1954թ 41-ամյա Ալան Տյուրինգը թունավորված խնձոր ուտելով ինքնասպան է լինում:
Tags: ԵղիսաբեթII թագուհի, հոմոսեքսուալիստ, Տյուրիգ