2014-ի մարտի 11-ից մինչև ապրիլի 1-ը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքը կհյուրընկալի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի մասնակիցներին: Հաղթողն իրավունք կստանա մրցել աշխարհի ներկայիս չեմպիոն , նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ:
Շախմատի միջազգային ֆեդերացիան հիշեցրել է, որ հավակնորդների մրցաշարի մասնակցության հայտերի ժամկետը լրանալու է հունվարի 20-ին:
Այդ ստուգատեսին պետք է մասնակցի Լևոն Արոնյանը: Խաղալու իրավունք են ստացել նաև աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթհան Անանադը, աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի հաղթող Վլադիմիր Կրամնիկը, աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դմիտրի Անդրեյկինը, «Գրան պրի» մրցաշարի հաղթող Վեսելին Տոպալովը, Շաքրիար Մամեդիարովը, Սերգեյ կարյակինը, Պյոտր Սվիդլերը:
Մասնակիցների վերջնական կազմը հայտնի կդառնա հունվարին:
Tags: Լևոն Արոնյան, շախմատ, սպորտ