Մարզասերներին տեղյակ ենք պահել, որ Շախմատի միջազգային ֆեդերացիան հիշեցրել է, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ունեցող գրոսմայստերները պետք է մինչև հունվարի 20-ը հայտեր ներկայացնեն: Ստուգատեսն անցկացվելու է 2104-ի մարտի 11-ից մինչև ապրիլի 1-ը Խանտի Մանսիյսկում:
Եվ ահա, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հայտարարել է, որ հավանաբար չի մասնակցի աշխարհի առաջնության հավակնորդների մրցաշարին: Կանոնակարգի համաձայն, հավակնորդների մրցաշարի մասնակիցը 2013-ին պետք է հայտնի իր հրաժարվելու մասին: Եթե Անանդը վերջնականապես հաստատի իր հրաժարականը, ապա նրա փոխարեն Խանտի Մանսիյսկում հանդես կգա իտալացի Ֆաբիանո Կարուանան, որը ներկայումս ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 7-րդ տեղում է: Նա շախմատի «Գրան պրի» մրցաշարում 3-րդն էր ճանաչվել:
