Պապ Ֆրանցիսկոսը և Բենեդիկտոս XVI հանդիպել են և ամանորյա մաղթանքներ փոխանակել

Pope Francis -Pope Emeritus Benedict2Պապ Ֆրանցիսկոսը երկուշաբթի օրն  այցելել է նախկին պապ Բենեդիկտոսին, իսկ Վատիկանի հրապարակած հոլովակում նա հայտնում է, որ 86-ամյա նախորդ պապը լավ տեսք է ունեցել:

Ֆրանցիսկոսը 30 րոպե անց է կացրել Բենեդիկտոսի հետ Վատիկանի մոտակայքում գտնվող նախկին մենաստանում, որտեղ մեկուսացված բնակվում է նախկին պապը:

Վատիկանի թերթում հրապարակված լուսանկարներում երկու տղամարդիկ պատկերված են նմանատիպ սպիտակ զգեստներով հյուրասենյակում զրուցելիս:

Նրանք նաև միասին աղոթել են կից մատուռում:

Բենեդիկտոսը պաշտոնից հեռանալուց հետո չորրորդ անգամ է նկարահանվում հեռուստատեսային հոլովակում: Այս անգամ  նա ավելի լավ տեսք ունի, քան նախորդ հոլովակներում:

Բենեդիկտոսի հեռանալուց հետո  երկու տղամարդիկ  հանրային կերպով հանդիպել էին  միայն մեկ անգամ` հուլիսին Վատիկանում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ:

 

Tags: