Ադրբեջանում 2013թ.-ի ընթացքում Խոշտանգումների դեմ կոմիտե ներկայացվել է 115 բողոք`խոշտանգումների, վատ կամ անմարդկային վերաբերմունքի դեմ: Բողոքներից 6-ը կանանց նկատմամբ բռնության համար է եղել: Այս մասին տեղեկացրել է վերոնշյալ կոմիտեի ղեկավար Էլչին Բեհբուդովը, հաղորդում է “Հագին” կայքը:
Գրանցվել է մահվան 5 դեպք, ընդ որում` Ադրբեջանի ազգային բանակի զորամասերում: Մահվան մեկ դեպք էլ գրանցվե է ոստիկանությունում: Ձերբակալվածը ոստիկաններից փախչելու համար թռել է ոստիկանական շենքի երկրորդ հարկից և ստացած վնասվածքների հետևանքով մի քանի օրից մահացել է:
Բեհբուդովը նշել է, որ 2012թ.-ին ներկայացվել էր 141 բողոք`9 մահվան ելքով:
Հիմանկանում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետ են բախվում զորամասերում, ոստիկանական բաժիններում, տրանսպորի նախարարության և Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) անվտանգության աշխատակիցների կողմից: Տրանսպորտի տեսուչները բռնություն են կրառում վարորդների նկատմամբ, իսկ SOCAR-ի ներկայացուցիչները`այն տների բնակչների նկատմամբ, որոնք, ինչպես պնդում են, ապօրինաբար կառուցվել են պետական ընկերությանը պատկանող տարածքներում:
