Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում զինված հարձակում է տեղի ունեցել ադրբեջանցի գործարարի տան վրա։ Գործարարն ու նրա կինը սպանվել են։
Ինչպես “ԱՊԱ” գործակալությանը տեղեկացրել է Ուկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի Լուգանսկի շրջանի ղեկավարի տեղակալ Ակիֆ Գումբատովը, գործարար Վիդադ Մամեդովի տան վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ի առավոտյան ։ Նրան սպանել են կնոջ՝ Յավեր Մամեդովայի հետ։
Գումբատովի խոսքով՝ սպանված գործարարի տունը գտնվել է նրան պատկանած ռեստորանի հարևանությամբ։ “Առավոտյան, երբ Վիդադ և Յավեր Մամեդովների երեխաներն ու բարեկամները գնացել են դասի, անհայտ անձինք կրակ են բացել նրանց տան վրա և սպանել են գործարարին ու նրա կնոջը։ հայտնի չէ, թե ով է իրականացրել հանցագործությունը։ Ոստիկանները խոստացել են շուտ բացահայտել հանցագործին”,-ասել է նա։
Tags: Ադրբեջանցի, Ուկրաինա, սպանություն