Սուրբ Ծննդյան տոնակատարությունների կապակցությամբ աստվածաշնչյան Բեթխեհեմ քաղաքում մարդկանց մեծ ամբոխ է հավաքվել:
Նախքան հինգշաբթի օրվա տոնակատարությունները՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են կուտակվել քաղաքի Մանգեր հրապարակում և վայելում են զով, արևային եղանակը:
Սակայն հավաքվածների թիվը քիչ է համեմատած 1990-ականների վերջերի հետ, երբ Իսրայելը և Պաղեստինը ավելի մեծ ջանքեր էին գործադրում խաղաղության հասնելու համար: 2000թ-ին Պաղեստինի ապստամբությունից հետո այցելուների թիվը նվազել է:
Վերջին տարիների հարաբերական հանգիստ վիճակով պայմանավորված՝ սպասվում է, որ նրանց թիվը այս տարի կաճի:
Պաղեստինի տուրիզմի նախարարը հայտնել է, որ պաղեստինցիները արժանի են խաղաղության:
Tags: Բեթխեհեմ, Սուրբ Ծննունդ
