Հենրիխ Մխիթարյանը և Վարդան Մինասյանը 2013-ի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ

1ffa1Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքով տարվա լավագույն ֆուտբոլիստ և մարզիչ են ճանաչվել Դորտմունդի «Բորուսիայի», Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը և Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

24-ամյա Մխիթարյանը  հավաքել է 244 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը` 177 միավոր: Երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը` 47 միավոր:

Վարդան Մինասյանը հավաքել է 237 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը` 115 միավոր: Երրորդ տեղում է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` 77 միավոր:

Հարցմանը մասնակցել են ՀՖՖ գործկոմի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, ավագները, բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկած մրցավարները, նաև լրագրողներ: