Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, որի որդին՝ Բարըշ Գյուլերը ևս ձերբակալվել է Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալի գործով, խոսել է որդու տնից հայտնաբերված գումարների մասին: «Փոստա» թերթի լրագրողի հետ զրույցում նախարար Գյուլերը նշել է. «Իմ որդին աշխարհի ամենամաքուր մարդկանցից մեկն է: Նրա տնից հայտնաբերված փողը Բահչեշեհիրում գտնվող առանձնատան վաճառքի գումարն է: Բոլոր փաստաթղթերը ներկայացվել են դատարանին»:
Նշենք, որ օրերս Թուրքիայում տեղի ունեցած ֆինանսական անօրինականության գործի քննությունը շարունակվում է: Սկանդալի մեջ ներքաշված նախարարական որդիները առայժմ կալանքի տակ են:
Tags: թուրքիա, կոռուպցիոն աղմուկ