Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմի Պուտինը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» կարող է հաստատվել հենց այսօր: «Կարծում եմ՝ մենք կարող ենք հաստատել Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու «Ճանապարհային քարտեզը»:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ղրղզստանի ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը» արդեն պատրաստ է: «Մնում է միայն պարզել մի քանի հարցեր Բիշկեքի հետ: Համուզված եմ, որ ղրղզ ընկերների հետ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասել է Պուտինը: Ռուսաստանի նախագահը նշել է նաև, որ Մաքսային միության ինտեգրացիոն պրոեկտի ապագան մեծապես կախված է գործընկերների փոխհամաձայնեցված գործողություններից: Նա համոզմունք է հայտնել, որ այս միությունը կնպաստի դրան անդամակցած երկրների զարգացմանը:
Tags: «Ճանապարհային քարտեզը», Հայաստան, Մաքսային միություն