108 կգ ռումբի պատճառով 300 բելգիացի է տարհանվել

o_830747Բելգիայի Գենտ քաղաքում երկաթուղու մոտ գտնվող տներից մեկի այգում բանվորները Երկրորդ աշխարհամարտից մնացած ավիառումբ են հայտնաբերել:

Տեղ հասած փրկարարները 300 մ շառավղով տարհանել են բնակիչներին: Մի քանի ժամ կաթվածահար էին  երկաթուղային փոխադրումները Գենտ-Բրյուսել ուղղությամբ: Մարդիկ կարողացան իրենց տներ վերադառնալ կեսգիշերից ոչ շուտ, երբ ռումբը վնասազերծվեց:

Փորձագետների խոսքով, ռումբն այստեղ նետվել է 1943-1944-ի  ժամանակահատվածում, երբ տարածքը պարբերաբար օդային ռմբակոծման էր ենթարկվում:  Այդ ժամանակահատվածում դաշնակիցների ավիացիան Գենտում ոչնչացրեց 600 տուն, ռմբակոծության հետևանքով զոհվեց 400 մարդ:

Tags: