Վանանդում և Բագարանում կբացվեն վերանորոգված և վերազինված բուժկետեր

SONY DSC2013թ. դեկտեմբերի 26-ին կկայանա Արմավիրի մարզի Վանանդ և Բագարան համայնքների բուժկետերի բացման արարողությունը: Վերջիններս վերանորոգվել, կահավորվել և վերազինվել են բժշկական սարքավորումներով, որի արդյունքում բարելավված ու հաճելի միջավայրում առաջնային բուժօգնություն կտրամադրեն տեղի բնակչությանը, ինչպես նաև հարևան գյուղերին: Նախագիծն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից 2004թ. ի վեր նախաձեռնած և իրականացվող «ՀՀ Գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» շրջանակներում:

Վանանդի բուժկետի նորարարություններից է առողջապահական կրթության սենյակի առկայությունը, ուր համայնքի մեծերն ու փոքրերը կստանան գիտելիք առողջ ապրելակերպի և սնունդի, առաջին բուժօգնության, նախածննդյան և հետծննդյան խնամքի, վերարտադրողական առողջության վերաբերյալ: Այստեղ գյուղաբնակները կմասնակցեն նաև քրոնիկ հիվանդությունների կառավարման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղամիջոցների արդյունավետ օգտագործման և այլ թեմաներով անցկացվող դասընթացների ու սեմինարների: