Հայրը և 8 տարեկան դուստրը զոհվել են վերահսկողությունից դուրս եկած նավակից ջուրը նետվելու պատճառով, կան չորս այլ վիրավորներ

b3Երեկ արագաշարժ նավակի վերահսկողությունից դուրս գալու հետևանքով հայրը և դուստրը զոհվել են, մյուս չորս ուղևորները լրջորեն վնասվել են:

Նավակում գտնվող ուղևորները՝ ներառյալ չորս տարեկան տղան, նետվել էին ջուրը:

Բրիտանիայի Պադսոու քաղաքի մոտակայքում գտնվող Կամել գետի գետաբերանի ափին հանգստացող հարյուրավոր մարդիկ ականատես են եղել, թե ինչպես է նավակը արագ պտույտներ գործում և ջուրը նետում ուղևորներին:

Երեկ Քորնուոլի ոստիկանությունը հաստատել է, որ երկու մահացածներից մեկը 51-ամյա մի տղամարդ է, իսկ մյուսը՝ իր ութամյա դուստրը: Ըստ հետախույզ Ջեյմս Քլուելի՝ նրանք տեղացիներ չէին և մոտակայքում հանգստյան տուն էին վարձել իրենց արձակուրդը անց կացնելու համար՝ ավելացնելով, որ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների վնասվածքները լուրջ են:

Փրկված 39-ամյա կինը, չորս տարեկան տղան և 10, 12 տարեկան երկու աղջիկներ տեղափոխվել են Պլիմուտի հիվանդանոց:

Երեկ կեսօրին դեպքի ականատեսների կողմից մեծ քանակությամբ զանգեր են ստացվել շտապ օգնության ծառայություն:

Դեպքի վայր են ուղարկվել երեք փրկարար նավակներ և մեկ ուղղաթիռ:

Tags: ,