Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Զավեն Անդրիասյանը, հանդես գալով սև խաղաքարերով, հաղթեց հոլանդացի Դավիդ Կլեյնին: Հայ գրոսմայստերը վաստակած 3,5 միավորով հավասարվեց առաջատարներին: Նույնքան միավոր ունեն նաև Ռոմանովը, Ստուկոպինը (երկուսն էլ` Ռուսաստան), Ամին, Սպուլմանը (երկուսն էլ` Հոլանդիա), Կովչանը (Ուկրաինա), Լոբժանիձեն (Վրաստան), Միխալիկը (Սլովակիա), Ռոդշտեյնը (Իսրայել):
Իսկ ահա, Էլինա Դանիելյանն այս տուրում առաջին պարտությունը կրեց: Նրա մրցակիցն Ալեքսանդր Կովչանն էր: Դանիելյանն 2,5 միավորով 24-րդ տեղում է:
Տիգրան Սիմոնյանն առավելության հասավ Ստեֆան Բոկեմայի նկատմամբ և ունի 3 միավոր:
Tags: շախմատ, սպորտ