Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկար ժամանակ է, որ մարզիչ չունի: Վստահեցնում են, որ այդ մասին մտածում են: Փաստն այն է, որ արդյունք չկա:
Ի դեպ, դա ձեռնտու է: Պարզապես, կարիք չկա ոչ մի մասնագետի վճարելու: Թե ինչքան կշարունակվի այս վիճակը, դժվար է ասել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրերս հեռուստատեսությամբ հրապարակավ հայատաարեց, որ քանի դեռ հավաքականը գլխավոր մարզիչ չունի, իմաստ չկա մտածել, որ ընկերական խաղում այն մրցակից ունենա: Մինչդեռ, արդեն մարտին տարբեր երկրների հավաքականները ընկերական խաղեր են անցկացնելու:
Այդուհանդերձ, հնարավոր է մերոնք մարտի 5-ին Ուկրաինայի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ ստանան:
Ուկրաինայի ներկայացուցիրները Հայաստանի հավաքականին հնարավոր 5 մրցակիցներից մեկն են համարում: Քննարկվում են նաև Բուլղարիայի, Շոտլանդիայի, Ռուսաստանի, բալկանյան երկրներից մեկի հավաքականի հետ խաղալու տարբերակները:
Tags: Հայաստանի ֆուտբոլի հավաքական, սպորտ, ֆուտբոլ
