Բարաք ու Միշել Օբամաների հարաբերություններում ճգնաժամ է արդեն մի քանի տարի ու նրանք միասին են հանուն դուստրերի ու հանուն քաղաքականության:
Միշելի համբերությունը հատավ Նելսոն Մանդելայի հոգեհանգստի ժամանակ, երբ Բարաք Օբաման հրապարակավ սիրախաղ էր անում ու լուսանկարվում Դանիայի վարչապետ Հելլե Թոռնինգ-Շմիտի հետ:
Հնարավոր ամուսնալուծությունից հետո, Միշելը դուստրերի հետ կտեղափոխվի Չիկագո` սեփական առանձնատուն:
Այսօր, ամերիկյան տաբլոիդը տեղեկացրել է, որ Օբամաները պատրաստվում են ամուսնալուծության:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն, ամուսինները տարբեր ննջարաններում են քնում ու բանակցում փաստաբանների հետ, որոնք էլ կզբաղվեն ամուսնալուծության բոլոր հարցերով:
“Նրանց ամուսնությունը դատապարտված է: Միշելի համբերությունը` հատած: Նա Սպիտակ տանը կմնա մինչև Բարաքի նախագահական ժամկետի ավարտը, սակայն նա ամուսնուն հասկացնել է տվել` կապրի իր կյանքով”,-մեջբերում է The National Enquirer-ը:
The National Enquirer հիմնադրվել է 1926-ին: Հրատարակությունը մասնագիտանում է աղմկահարույց դեպքերի, խոսակցությունների ու բամբասանքների վրա: 2010-ի վիճակով The National Enquirer-ը վաճառվում է 3,49 դոլարով:
Tags: Օբամա