Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը», որը Հայաստանի ընթացիկ առաջնությունում ձմեռային արձակուրդ է գնացել 2-րդ տեղում, հունվարի 27-ից մինչև փետրվարի 8-ը ուսումնամարզական հավաք է անցկացնելու ԱՄՆ-ում: «Շիրակը» նաև միջազգային ընկերական հանդիպումում ուժերը կչափի այդ երկրի «Լոս Անջելես Գելեքսի» ակումբի հետ:
Խաղը նախատեսված է անցկացնել փետրվարի 8-ին Կալիֆորնիայի Կարսոն քաղաքի «Ստաբհաբ ցենտեր» մարզադաշտում: Ի դեպ, հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 17 դոլար:
Tags: «Լոս Անջելես Գելեքսի»- «Շիրակ» (Գյումրի), սպորտ, ֆուտբոլ