Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում իր առաջին Սուրբ ծննդյան, սիրո և ներողամտության ուղերձն է հղել:
Հինգշաբթի օրը նա Սուրբ Պետրոսի տաճարում հավաքված ամբոխին կոչ է արել մի կողմ դնել ատելությունը:
Տոնախմբություններն սկսվել են դեռևս շաբաթ օրը Կուրիային ուղղված պապի ամանորյա ուղերձով: Նա եկեղեցին ղեկավարող մարմնին կոչ է արել խուսափել բամբասանքներից և կենտրոնանալ իրենց ծառայության վրա:
Այնուհետև նա այցելել էր տեղի հիվանդանոց և երեք ժամ անցկացրել այնտեղ՝ ամանորյա ուրախություն բերելով հիվանդ երեխաներին:
Tags: հռոմի պապ