Բաքվում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Ադրբեջանի առաջնության մասնակիցների միջև ծեծկռտուք է առաջացել: Ադրբեջանցի և դաղստանցի լեգեոնականների միջև եղած հակամարտությունը վերածվել է զանգվածային բախման, որին մասնակցել են մարզասրահում գտնվող մարզիկների բարեկամները և մերձավորները: Ընդհարման հետևանքով ադրբեջանցիները դաղստանցիներից մեկին դանակի հարված են հասցրել:
Բախման մասնակիցներին բաժանել են ոստիկանները: Նրանք բաժանմունք են տարել կռվարարներից ոմանց, այդ թվում նաև մարզիկների:
Tags: Ադրբեւանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն, ըմբշամարտ, սպորտ