Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այս գիշեր Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ անցկացրեց Սուրբ ծննդյան պատարագը` որպես կաթոլիկ աշխարհի առաջնորդ: Ավանդական դարձած «Փառք» հիմնը երգելուց հետո պապ Ֆրանցիսկոսը մանուկ Հիսուսին պատկերող տիկնիկին դրել է մսուրի մեջ, որն այս տարի բերվել է Նեապոլից: Աշխարհի տարբեր մայրցամաքներից եկած տասը երեխա ծաղիկներով են շրջապատել մսուրը: Արարողության ժամանակ աղոթքներ են հնչել հավատքի պատճառով հալածվողների համար:
Ըստ կալթոլիկ եկեղեցու ավանդության՝ հավատացյալները ոչինչ չեն ուտում մինչև մութն ընկնելը, երբ հայտնվում է մոգերին ճանապարհ ցույց տված Բեթղեհեմյան աստղը:
