Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի և նախագահ Գյուլի սպասվող հանդիպումը հետաձգվել է, սակայն թուրքական մամուլում հայտնվել է նախարարական կաբինետի նոր անունների ցուցակը: Այսպես «Յենի Շաֆաք» թերթի համաձայն՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար է նշանակվել Էֆքան Ալան, էկոնոմիկայի նախարար՝ Նուման Քուրթուլմուշը, արդարադատության նախարար՝ Մուստաֆա Շենթոփը, տրանսպորտի նախարար Իսմեթ Յըլմազը, Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մահիր Ունալը և պաշտպանության նախարար է դարձել Ալփասլան Քավաքլըօղլուն:
Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո սպասվում էր, որ նախարարական կաբինետում լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Արդյունքում յոթ նոր նախարար զբաղեցրեց հեռացված պաշտոնյաների տեղերը:
