Լևոն Արոնյանը կմասնակցի հունվարի 29-ից մինչև փետրվարի 4-ը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայանալիք շախմատի գերմրցաշարին:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Մագնուս Կառլսենը, աշխարհի նախկին չեմպիոն, Հնդկաստանի ներկայացուցիչՎիշվանաթան Անանդը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան։
Մրցաշարը ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 23-րդ կարգի է։
