Այսպես են գոյանում կղզիները

5956778Ստորջրյա հրաբխի ժայթքման արդյունքում գոյացած նոր կղզին, որը գտնում է Օհասավարա արշիպելագից ոչ հեռու, միացել է  Նիսիմոսիմա կղզուն:

NHK հեռուստաալիքը հայտնում է, որ ի սկզբանե, կղզիների հեռավորությունը միմյանցից 200 մ էր ու գնալով այն կրճատվում էր: Դեկտեմբերի 20-ի տվյալով, այդ տարածությունը կազմում էր 50 մ: Սակայն այսօր NHK-ի ցուցադրած կադրերում երևում է, որ երկու կղզիների արանքում նեղ պարանոց է գոյացել: Մասնագետները տեղեկացնում են, որ ստորջրյա արտաժայթքումը շարունակվում է, ու դա նշանակում է, որ կղզին կարող է մեծանալ:

Նոր կղզին առաջացել է նոյեմբերի 20-ին  Խաղաղ օվկիանոսում հրաբխի  մոխրի ու մագմայի արտաժայթքման արդյունքում, որի տրամագիծը 200 մ, բարձրությունը 20մ է: Մեկ ամիս անց արդեն կղզին  56 հազար քմ տարածք ուներ: Ձևը նույնպես զգալի փոփոխվել է` սկզբում այն կլոր էր, ապա, աստիճանաբար վերածվեց էլիպսի, հետո`  սեղանաձև դարձավ:

Նորահայտ կղզու “հարևանը”` Նինիսոման նույնպես 70-ականներին արտաժայթքած հրաբխի արդյունք է: Հիմա կղզու երկարությունը 800 մ է. իսկ լայնությունը` 500 մ:

Հաճախ հրաբխի արդյունքում գոյացած կղզիները հետո կրկին խորասուզվում են օվկիանոսի մեջ: Եթե նոր կղզուն նման ճակատագիր չվիճակվի, ապա Ճապոնիայի տարածքը էլ ավելի կմեծանա. Միջազգային օրենքի համաձայն, պետության ափագծից  մինչև 12 ծովային մղոն հեռավորությամբ տարածքը համարվում է  տվյալ պետության տարածքային ծովը, հաջորդ 12 մղոնը` հարակից գոտի: 200 մղոնը (370 կմ)  համարվում է տվյալ պետության բացառիկ տնտեսական գոտին, դրան հաջորդում է մայրցամաքի ստորջրյա գոտին, ապա, նոր` բաց ծովը:

Անկախ

Tags: ,