Այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Մարգարյանը պաշտպանում է իր գիտական ատենախոսությունը` տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար: Նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը, ինչպես սովորաբար լինում է, բաց է հանրության համար: Սակայն այսօր լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը:
Նշենք, որ ավելի վաղ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ ընդամենը ՏԻՄ ոլորորտում իր 8 տարվա աշխատանքի փորձն է հանձնել թղթին: « Ութ տարի շարունակ ես եղել եմ տեղական ինքնակառավարման համակարգում և 8 տարվա իմ փորձը ուզեցել եմ թղթին հանձնել, ու ես չէի կարծի, որ ես մտել եմ ուրիշ դաշտ, դա իմ դաշտում ա` Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման մասով: Երբ որ 17 տարի տեղական ինքնակառավարման մարմինների հիմքը դրվել է, 17 տարուց 8 տարին այդ ճանապարհին եմ անցել: Եթե 8 տարի չաշխատեի պատասխանատու պաշտոններում, համոզված եղեք, ես չէի առաջադրի»,- ասել է Մարգարյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՖԲ-ում գիտնականները տարածել էին Տարոն Մարգարյանի գիտական հոդվածների հղումները` առաջարկելով դրանցում գեթ մի քիչ գիտություն գտնել:
Tags: թեկնածուական ատենախոսություն, լրագրողներ, Տարոն Մարգարյան