Ամերիկայի մասնագետները կարողացել են համոզիչ ապացույցներ գտնել, որ իգական սեռի ներկայացուցիչներին որակյալ գիշերային քնի ու ուժերը լրիվ վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է հարկավոր, քան տղամարդկանց:
Մասնավորապես, Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանի մասնագետները հավատացնում են, որ կանանց ավելի երկարատև ժամանակ է հարկավոր գլխուղեղի հանգստի համար, քանի որ կնոջ գլխուղեղ ավելի շատ է հոգնում, քան տղամադկանցը: Երկարատև քնի անհրաժեշտությունը բացատրվում է այն փաստով, որ կինը ավելի հաճախ է կանգնում միաժամանակ մի քանի խնդիր լուծելու փաստի առջև:
«Science World Report»-ում տպագրված նյութերի համաձայն, լրիվ հնարավոր է, որ ուղեղի ռեսուրսները լիարժեք վերականգնելու հնարավորության պակասի հետևանքով է, որ հաճախ են կանայք ընկճախտով տառապում ու զայրույթի պոռթկումներ ունենում: Այդ խնդիրը լուծելու համար կանանց խորհուրդ է տրվում ժամանակ հատկացնել ցերեկային քնին, որը, ի դեպ, 90 րոպեից ավելի չպետք է լինի:
Tags: ուսումնասիրություն