«Հըզբոլլահ»-ն ահաբեկչությո՞ւն է ծրագրել Բաքվում

3Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ» կազմակերպությունն ահաբեկչությունների շարք է ծրագրել Բաքվում: Այս մասին նշել է Քուվեյթի «էր-Ռաի» թերթը՝ հղում կատարելով արևմտյան և իսրայելյան հետախուզության իր աղբյուրներին, հաղորդում է Հագին կայքը:

Համաձայն այդ տեղեկատվության՝ «Հըզբոլլահն» ահաբեկչություններ է պլանավորում Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում և Եգիպտոսում գտնվող իսրայելյան օբյեկտների վրա։ Ահաբեկչությունն իրականացնելու գործում ներգրավվելու են թյուրքական երկրների քաղաքացիներ։

Պարբերականը գրել է, որ ավելի վաղ Ադրբեջանի հատուկ ծառայություններն ամերիկյան և իսրայելյան հետախուզության օգնությամբ կանխել են մի քանի ահաբեկչություն։ Արևմտյան լրատվամիջոցները գրել էին, որ Բաքվում Իսրայելի դեսպանատան շենքի վրա ահաբեկչության փորձ կատարելուց հետո «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի և Ադրբեջանի միջև Իրանի միջնորդությամբ ոչ պաշտոնական համաձայնություն է կայացվել։

Ըստ ձեռք բերված համաձայնության՝ կազմակերպությունը խոստացել է որևէ ահաբեկչական գործողություն չիրականացնել Բաքվում։

Tags: