Ոստիկանության տեղեկություններով՝ Նեպալի մայրաքաղաքի վատ օդափոխվող հյուրանոցի համարում գտել են երկու իտալացի զբոսաշրջիկների դիակներ:
Տղամարդու և կնոջ մարմինները հայտնաբերվել են հինգշաբթի օրը, երբ հյուրանոցի սեփականատերն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ զույգը չի արձագանքում իրենց կանչերին: Ոստիկանությունը սենյակ մուտք է գործել պատուհանից և հայտնաբերել զբոսաշրջիկների մարմինները:
Հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ զույգը Նեպալի մշտական այցելուներ են եղել: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաններին տեղեկացրել են կատարվածի մասին:
Նեպալում էլեկտրաէներգիայի պակասի պատճառով ձմռանը ջեռուցման համար սովորաբեր գազով և կերոսինով աշխատող տաքացուցիչներ են օգտագործում, որոնք վատանգավոր են փակ սենյակներում օգտագործման համար, քանի որ կարող են թունավորումներ և շնչահեղձություն առաջացնել:
