Ավստրալիայի ծովային անվտանգության իշխանությունները հայտնել են, որ ռուսական Ակադեմիկ Շոկալսկիյ բևեռային ուսումնասիրություններ իրականացնող նավը մնացել է Անտարկտիդայի սառույցների մեջ: Նավի վրա գտնվող 74 մարդիկ այժմ սպասում են իրենց օգնության ուղարկված սառցահատ տեխնիկայով նավերին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Բրիտանիայի փրկարար ուղղորդման կենտրոնը, ստանալով նավից ուղարկված աղետի ազդանշանը, այդ մասին տեղեկացրել է Ավստրալիայի իշխանություններին, որոնց հսկողության տակ է գտնվում հարավային օվկիանոսային տարածաշրջանը:
Ռուսական նավին օգելու համար ուղարկվել են երեք սառցահատ նավեր, որոնք սառույցի մեջ մնացած նավին կհասնեն ուրբաթ օրը:
Expeditions Online կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ նավի վրա գտնվող մարդկանց վտանգ չի սպառնում:
Այնտեղ նշվում է, որ նավը պատրաստված է բևեռային շրջաններում աշխատելու համար և կարող է դիմանալ սառույցներին:
Tags: ռուսաստան
