Հայաստանը հնարավորություն չունի ազատվելու Ռուսաստանի ազդեցությունից. ադրբեջանցի քաղաքագետ

Մուբարիզ ԱհմեդօղլուԱդրբեջանի քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ից հետո Ռուսաստանը ավելի վճռական և կոնցեպտուալ է դառնում Հայաստանի հարցում: Նրա կարծիքով` Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում երկու ուղղության վրա է ուշադրություն դարձնում: «Առաջին ուղղությունը դա Հայաստանին զրկել ինքնուրույն քաղաքականությունից, երկրորդը՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղից տարանջատելն է»,-նշել է Ահմեդօղլուն:
Ըստ ադրբեջանցի քաղաքագետի՝ Ռուսաստանը արագացրեց Հայաստանի անդամակցության գործընթացը Մաքսային միությանը: «Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների ժողովի ժամանակ անդամ երկրները կարևոր որոշում ընդունեցին: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի «Ճանապարհային քարտեզը» գծված է հատուկ վերապահումով»,-ասել է Ահմեդօղլուն: Վերջինս ավելացրել է, որ պաշտոնական Երևանը չհերքեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանային և մաքսային կետերի բացակայության մասին պնդումները, այն բանից հետո, երբ Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ երկիր:

Անկախ

 

Tags: ,