Սիրիայի ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի պատվիրակությունը հունվարի 13-14-ին կայցելի Մոսկվա հանդիպում ունենալու ռուսական արտգործնախարարությունում: Այս մասին հայտնել է ազգային կոալիցիայի գլխավոր քարտուղար Բադր Ջամուսը: «Մոսկվա կատարելիք այցի օրը նախապես համաձայնեցվել է ռուսական ԱԳՆ-ի հետ»,-նշել է Ջամուսը:
Հայտնի է, որ Մոսկվա մեկնող պատվիրակությունը կգլխավորի ազգային կոալիցիայի առաջնորդը, որի ընտրությունները տեղի կունենան հունվարի սկզբին Ստամբուլում, երբ այնտեղ կհավաքվեն ընդդիմադիր ուժերը: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Ահմեդ Ջարբան, որը կարող է վերընտրվել: «Մինչ ընտրությունները մենք չենք կարող հստակ ասել, որ այցը տեղի կունենա հենց նշված ժամկետում: Այդ մասին մենք կհայտարարենք ընտրություններից հետո»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Tags: Սիրիա