Չինացի տղամարդը վիրահատվել է՝ դեմքին աճած 1,5 կգ ուռուցքը հեռացնելու նպատակով:
Հունան նահանգի բնակիչ 37-ամյա Հուան Չունկաին ուռուցքի պատճառով «չինական փիղ» էին անվանում: Նա տառապում է նեյրոֆիբրոմատոզ հիվանդության հազվագյուտ տեսակից, որի հետևանքով նրա դեմքին հսկայական ուռուցքներ են առաջացել՝ ամբողջովին աղավաղելով այն:
Նրա մոտ այս հիվանդության աշխարհի ամենածանր դեպքն է նկատվում:
Չորեքշաբթի օրը հաջողությամբ վիրահատվելուց հետո՝ նա հետագայում ևս երկու վիրահատություն կանցնի:
Այս հիվանդությունը սովորաբար ժառանգաբար է փոխանցվում, սակայն այն որոշ դեպքերում առաջանում է նաև նախքան երեխայի ծնունդը գեների մուտացիաների հետևանքով:
Հուանի ուռուցքը հինգ տարի առաջ 15 կգ կշիռ է ունեցել և ճնշում է գործադրել նրա մարմնի վրա, դանդաղեցերել նրա աճը և շարունակական ցավի պատճառ դարձել:
Նրա մոտ ուռուցքը առաջին անգամ նկատվել է չորս տարեկան հասակում և տարիքի հետ մեծացել:
Հուանը 10 տարեկան հասակում դադարել է դպրոց հաճախել, քանի որ նրա համադասարանցիները ծիծաղում էին նրա վրա: 25 տարեկան հասակում նա կորցրել է իր բոլոր ատամները, իսկ հետագայում խոսելու և ուտելու հետ կապված դժվարություններ են առաջացել:
Մի քանի տարի առաջ նույնիսկ կրկեսից մոտեցել են նրա հայրիկին՝ ցանկանալով գնել նրան հրեշների ներկայացումների համար, սակայն նրա ծնողները մերժել են նրանց:
Հուանը վիրահատվել է նաև 2007 և 2008 թթ, դրանք չափազանց վտանգավոր վիրահատություններ են եղել և մեծ քանակությամբ արյան կորստի վտանգ է եղել:
Tags: Հուան Չունկաի, ուռուցք, չինացի
