Հրապարակվել են 30-րդ Հարբինի սառույցի և ձյան փառատոնի ամբողջապես սառույցից պատրաստված դղյակի լուսանկարները:
26 մետր բարձրությամբ զարմանահրաշ աշտարակը գրեթե 20 հարկանի շենքի բարձրություն ունի: Յուրաքանչյուր տարի այն դիտելու համար հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Չինաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող Հարբին քաղաք:
Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ հարյուրավոր սառցե կառույցները պատրաստելու համար 10,000 մարդիկ են աշխատանքի ընդունվել:
Փառատոնի որոշ կառույցներ 26 մ բարձրություն և 117 մ լայնություն ունեն: Սառցե կառույցների ընդհանուր մակերեսը 600,000 քմ է կազմում:
Կառույցները իրենց ամբողջական տեսքին հասցնելու համար 180,000քմ սառույց և 150,000 քմ ձյուն կօգտագործվի:
Ամանորին այստեղ այցելող զբոսաշրջիկները կզվարճանան դահուկասահքով, գեղասահքով և թատերական ներկայացումներով:
Այցելուները կհիանան նաև սիբիրյան վագրի այգով կամ ցանկության դեպքում կդիտեն սառած գետի վրա կազմակերպվելիք լողի, ձկնորսության և ջրասուզակների ներկայացումները:
Հարբինի փառատոնը աշխարհի չորրորդ ամենամեծ միջազգային սառցե փառատոնն է Ճապոնիայի Սապորո ձյան փառատոնից, Կանադայի Կուբեկի ձմեռային կառնավալից և Նորվեգիայի դահուկասահքի փառատոնից հետո:
Այն յուրաքանչյուր տարի սկսվում է հունվարի 5-ին և սովորաբար ավարտվում փետրվարի վերջ, եթե եղանակը բարենպաստ է լինում սառույցի համար:
Tags: 20 հարկանի շենք, դղյակ, Չինաստան, սառույց