Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ Երուսաղեմում ընթանում են թուրք-իսրայելական բանակցությունների երկրորդ փուլը 2010 թվականին թուրքական «Mavi Marmara» նավի վրա իսրայելական հատուկ նշանակության ջոկատների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցով: Բանակցությունները տեղի են ունենում Իսրայելի արտգործ նախարարությունում:
Թուրքական պատվիրակությունը գլխավորում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուն, իսկ իսրայելական շահերի ներկայացուցիչը վարչապետ Իոսիֆ Ցեհանովերն ու ազգային անվտանգության խորհրդի նախագահ Յակով Ամիդրորն է, որը ապրիլի 22-ին արդեն մասնակցել էր Անկարայում տեղի ունեցած բանակցային առաջին փուլին: Այն ժամանակ իսրայելական պատվիրակությանը ընդունեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: Վերջինս այդ հանդիպումից հետո նշել էր, որ փոխհատուցման չափը դեռևս հայտնի չէ, սակայն մշակվել են վճարման սկզբունքներ:
Tags: թուրքիա