Էրդողանը պատրաստ է թողնել վարչապետի պաշտոնը

erdoganԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Սաքարիայի շրջանում, հայտարարել է, որ եթե Թուրքիայի ժողովուրդը պահանջի, ապա ինքը պատրաստ է հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հաղորդում է «TRT Haber»-ը: «Եթե թուրք ժողովուրդը պահանջի, որպեսզի մենք հրաժարվենք իշխանությունից, ապա մենք պատրաստ ենք, սակայն ժողովուրդը դա չի ուզում»,-ասել է Էրդողանը:

Վարչապետի խոսքով՝ թուրք ժողովուրդը ընտրության առաջ է կանգնած՝ շարունակել զարգացումն ու նոր Թուրքիայի կառուցումը կամ էլ դառնալ նախկին թույլ Թուրքիան: Էրդողանի կարծիքով՝ կան ուժեր, որոնք ուզում են, որպեսզի Թուրքիան նախկինի պես դառնա: Նա նշել է, որ եթե Թուրքիայում կոռուպցիա կա, ապա կառավարությունը այն վաղ թե ուշ կբացահայտի:

Անկախ

Tags: ,