Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը` Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին առաջիկայում պատրաստվում է շահավետ ավելի բարձրակարգ թիմ տեղափոխվել: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը դիվանագիտորեն չի հայտնում, թե որ ակումբի մարզաշապիկին է պատրաստվում կրել: «Դեռ չեմ որոշել, թե որ ակումբում կշարունակեմ խաղալ` «Ռեալո՞ւմ», թե՞ «Բավարիայում»: Ներկայումս ես «Բորուսիայի» ֆուտբոլիստ եմ: Այն կարծիքին եմ, որ երկուսն էլ աշխարհի լավագույն ակումբներն են, բայց ինձ համար բարդ է խոսել թիմերի մասին, որոնցում չեմ խաղում»,- ասել է նա:
Ո՞ւր կգնա Հենրիխ Մխիթարյանի խաղընկերը` դժվար է ասել: Փաստն այն է, որ, նրա միայնակ խաղալու, գնդակով պատասխան փոխանցումներ չկատարելու պատճառով, հայ ֆուտբոլիստը տուժում է: Մեկ անգամ էլ, 11 մ-ոց տուգանային հարվածն իրացնելու հետ կապված, Մխիթարյանը, Լևանդովսկու տգեղ արարքից հետո, խաղադաշտում այնպիսի վիճակում է հայտնվել, որ երբեք չի մոռանա… Այնպես որ, ինչքան շուտ նա թիմից հեռանա, այնքան Հենրիխի համար լավ կլինի:
Tags: Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լևանդովսկի, սպորտ, ֆուտբոլ
