Ֆորմուլա 1-ի վարորդ Միխայել Շումախերը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր,հիվանդանոցԵրկուշաբթի օրը հիվանդանոցից հայտնել են, որ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ ամենահաջողակ վարորդ Միխայել Շումախերը Ֆրանսիական Ալպերում դահուկասահքի ժամանակ տեղի ունեցած պատահարի ընթացքում գլխի վնասվածք է ստացել և շարունակում է գտնվել ծանր վիճակում:

Գրենոբլի համալսարանի բժշկական կենտրոնում Շումախերին բուժող բժիշկները մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել են, որ չափազանց շուտ է վարորդի վիճակի վերաբերյալ կանխատեսումներ կատարել:

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր44-ամյա գերմանացին, որը էլիտար ավտոմարզաձևից երկրորդ անգամ հեռացել էր 2012թ-ին, կիրակի օրը դահուկասահքի ժամանակ ընկել է և գլուխը հարվածել քարին:

Շումախերը կոմայի մեջ տեղափոխվել է հիվանդանոց և շտապ գլխուղեղի վիրահատության ենթարկվել: Բժիշկների տեղեկություններով՝ մինչ այս պահը նա մեկ վիրահատության է ենթարկվել և գտնվում է կոմայի վիճակում:

Պատահարի պատճառը դեռևս պարզ չէ: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է իրականացվում:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել ուրբաթ օրը նրա 45-ամյա տարեդարձից մի քանի օր առաջ:

Անկախ

Tags: , ,