Չինաստանում պետական պաշտոնյաներին արգելվել է ծխել հիվանդանոցներում և դպրոցներում

China -officialsՉինաստանում պետական պաշտոնյաներին արգելվել է ծխել այնպիսի հանրային վայրերում, ինչպիսիք են դպրոցները և հիվանդանոցները: Այս կերպ կառավարությունը փորձում է կրճատել ծխելու պատճառով տարեկան 1,4 միլիոն մահացությունների թիվը:

 

Կոմունիստական կուսակցության հրապարակած հրամանագիրը դիտարկվել է որպես մեծ առաջընթաց այնպիսի երկրում, որը ծխողների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:

Սինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ պաշտոնյաներին արգելվում է ծխել դպրոցներում, հիվանդանոցներում, սպորտային նշանակության կառույցներում, հանրային տրանսպորտում կամ այլ վայրերում, որտեղ արգելվում է ծխելը, ինչպես նաև արգելվում է ծխել կամ ծխախոտ առաջարկել պաշտոնական պարտականություններ կատարելիս:

1,35 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում 300 միլիոն ծխող կա:

Չինաստանում ծխախոտի վերահսկման միության տվյալներով՝ երկրում մեկ տարվա ընթցաքում վաճառվող ծխախոտի քանակը 10 տարի առաջ առկա թվերի համեմատությամբ 2012թ-ին աճել է 50 տոկոսով՝ դառնալով 2,52 տրիլիոն:

 

Tags: , , , ,