Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ավտոճանապարհՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական  ծառայությունից Անկախին  տեղեկացրեցին, որ

հունվարի 3-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:

Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ  առկա է մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման  և մաքրման  աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

Tags: