Մեքսիկական բանտում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 9 մարդ է զոհվել

mexico-jail1Պաշտոնական տվյալներով՝ Մեխիկոյից 120 կմ հեռավորության վրա գտնվող բանտում զինյալների և բանտարկյալների միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել:

Գերերո նահանգի գլխավոր դատախազի գրասենյակից հայտնել են, որ հրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը առավոտյան Իգուալա քաղաքի Տուքսպան բանտում:

Վեց զինյալները բանտի տարածք են ներխուժել նոր բանտարկյալ տեղափոխող հանրային ոստիկաններ ձևանալով:

Մտնելով ներս՝ զինված տղամարդիկ կրակ են բացել բանտարկյալների և բանտի պահակների ուղղությամբ:

Հրաձգության արդյունքում զոհվել է հինգ զինյալ և չորս բանտարկյալ:

Կենդանի մնացած զինյալը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ոստիկանների վերահսկողության տակ: Հրաձգության արդյունքում վիրավորվել է նաև բանտի պահակներից մեկը, որը ևս գտնվում է հիվանդանոցում:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Tags: