Չինաստանի գյուղերից մեկում ոստիկանները երեք տոնա բյուրեղյա մեթամեֆտամին են առգրավել:
Լուֆին քաղաքի Բոշե գյուղում հետախուզություն իրականացնելու համար ուղղաթիռներ, արագաշարժ նավեր և ռազմական ոստիկանության աշխատակիցներ են ուղարկվել, օպերացիայի արդյունքում ձերբակալվել է 182 կասկածյալ:
Գուանդունի նահանգային ոստիկանությունից հայտնել են, որ օպերացիան իրականացնելու համար 3,000 անվտանգության ուժեր շրջապատել են գյուղը, որտեղ բնակիչներից յուրաքանչյուր հինգերորդը կասկածվում է թմրանյութերի շրջանառության մեջ:
Բոշեի գյուղացիները տարիներ շարունակ արգելափակել են իրենց գյուղի ճանապարհները՝ թույլ չտալով ոստիկաններին մտնել գյուղ:
Ոստիկանության տեղեկություններով՝ Լուֆին քաղաքը վերջին երեք տարիների ընթացքում երկրում բյուրեղյա մետամեֆտամինի շրջանառության մեջ երրորդն է:
Օպերացիայի ընթացքում ոչ ոք չի տուժել:
Tags: մետամեֆտամին, Չինաստան