Ուրբաթ օրը Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգխը Նյու Դելիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մայիսին երկրում տեղի ունենալիք ընտրություններից հետո ինքը կհեռանա պաշտոնից:
Երկիրը ղեկավարող Կոնգրես կուսակցությունից 81-ամյա Սինգխը 2004 թ-ի մայիսից ի վեր Հնդկաստանի վարչապետ է եղել:
Սակայն պաշտոնից հեռանալու նրա քայլը չի զարմացրել երկրի քաղաքական վերլուծաբաններին:
Նրա կուսակցությունը դեկտեմներին տեղի ունեցած շրջանային ընտրությունների ժամանակ պարտություն էր կրել, իսկ վերջին մի քանի տարիների ընթացքում կոռուպցիոն սկանդալների պատճառով նրա կոալիցիոն կառավարության համբավը անկում է ապրել:
Tags: ընտրություններ, Հնդկաստան, հրաժարական, Մանմոհան Սինգխ