Ադրբեջանական գյուղում չկա ո՛չ գազ, ո՛չ ջուր, ո՛չ ճանապարհ

Ադրբեջան, գյուղ“Մեր գյուղն արդեն երկար տարիներ մոռացված է իշխանությունների կողմից: Ամռանը փոշու պատճառով չենք կարողանում շնչել, ձմռանը մինչև ծնկները ցեխի մեջ ենք… Երեխաները նույնիսկ դպրոց չեն կարողանում գնալ”: Այս մասին Սարքարլի գյուղի բնակիչները պատմել են “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցին, հաղորդում է “Հագին” կայքը:

Ըստ կայքի` գյուղում ապրում է 300 ընտանիք: Խորհրդային տարիներին գյուղը ռուսական էր, սակայն ռուս բնակիչների հեռանալուց հետո այնտեղ սկսել են բնակվել մերձակա գյուղերի բնակիչները, որոնք այժմ փոշմանել են: “Չկա ջուր, գազ, ճանապարհ: Երկար տարիներ է` ջուրը խմում ենք առուներից, իսկ այժմ դրանք էլ են ցամաքել: Մեքենաները մի կերպ են  տեղաշարժվում, իսկ ոտքով անհնար է գնալ”, – բողոքում են գյուղացիները:

Ըստ բնակիչների` գյուղի ճանապարհները վերջին անգամ վերանորոգել են 1987թ.-ին: Մոտակա գյուղերում նույնիսկ արդեն ծառեր չեն մնացե. բոլորը կտրել են`ցրտաշունչ ձմռանը տաքանալու համար: Նմանատիպ պայմաններում երիտասարդները հեռանում են գյուղից:

Շրջանի գործադիր իշխանության ղեկավար Շամսեդին Խանբաբաևն ասում է, որ գյուղերի գազիֆիկացումը աստիճանաբար և ծրագրով է տեղի ունենում, իսկ ինքն էլ տեղյակ չէ` երբ կհասնի գյուղի հերթը:

 Անկախ

Tags: ,