Մահացել է պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Էյսեբիոն

էյսBdNHCQkIEAAAsw072-րդ տարեկան հասակում սրտի նոպայից մահացել է Պորտուգալիայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» նախկին հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Էյսեբիոն: Ծնունդով մոզամբիկցի լեգենդար խաղացողին կոչում էին «Սև հովազ»:

Պորտուգալիայի հավաքականի կազմում, 1966-ին Անգլիայում կայացած աշխարհի առաջնությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Մրցակիցների դարպասը գրավելով  9 անգամ` հարձակվողը ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու:

Էյսեբիոն  61 անգամ հագել է իր երկրի ընտրանիի մարզաշապիկը` դառնալով 41 գոլի հեղինակ:

1965-ին նա ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 68-ին և 73-ին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին:

1960-1975-ին Էյսեբիոն հանդես է եկել «Բենֆիկայում»` 11 անգամ հռչակվելով երկրի չեմպիոն, 5 անգամ էլ` գավաթակիր:

Էյսեբիոն Բենֆիկայի կազմում անցկացրել է 715 հանդիպում և մրցակիցների դարպասը գրավել 727 անգամ:

Համաշխարհային ֆուտբոլի ներկայիս աստղ, Մադրիդի «Ռեալի», Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կայքում գրել է. «Էյսեբիո`հավերժ հիշատակ, ննջիր խաղաղությամբ»:

 

Tags: , ,