Մայրաքաղաքում շարունակվում են տոնական միջոցառումները

003Մայրաքաղաքում շարունակվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  տոնական միջոցառումները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած տոնական միջոցառումների շրջանակում հունվարի 5-ին հատուկ մանուկների համար Հանրապետության հրապարակում կազմակերպվել է ուրախ համերգային ծրագիր: Համերգի մասնակից մանկական համույթներն ու փոքրիկ կատարողները ներկայացրել են երաժշտական գեղեցիկ համարներ: Երեխաներին ողջունել են նաև սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսները, ծաղրածուներ և , իհարկե,  Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Համերգային ծրագրին ակտիվ մասնակցել են նաև հանդիսատես երեխաները իրենց ծնողների հետ:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տոնական միջոցառումներ են նախատեսված նաև հունվարի 6-ին՝  Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Իսկ հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն