Բանգլադեշում իսլամական արմատականների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման ընթացքում մահացել է 37 մարդ,լուսանկարներ

ba1Երեկ Բանգլադեշում կրոնին անարգելու համար մահապատիժ պահանջող մահմեդականների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման արդյունքում զոհվել է 37 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ:
ba5Ցուցարարները, վանկարկելով «Աստված ամենակարող է» արտահայտությունը, հրդեհում էին խանութներ ու մեքենաներ, ինչպես նաև փակել էին ճանապարհները, իսկ մայրաքաղաք Դակայում ու արվարձաններում տեղի են ունեցել արյունալի բախումներ ոստիկանության հետ:
ba3Ավելի քան 70,000 ակտիվիստներ ամբողջ գիշեր քաոս էին ստեղծել մայրաքաղաքի ֆինանսական կենտրոնում, որտեղ հարյուրավոր աշխատակիցներ ստիպված էին քնել իրենց աշխատավայրերում, քանի որ փողոցներում կրակահերթ էր տեղի ունենում:
Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են: Hefajat-e-Islam արմատական խմբավորման ակտիվիստները քայլերթ են կազմակերպել ավելի քան վեց ճանապարհների վրա՝ խաթարելով Դակայի և այլ քաղաքների միջև կապը:
Ոստիկանության տեղեկություններով՝ մոտավորապես 200,000 մարդ է հավաքվել Դակայի կենտրոնական հատվածում, որտեղ նրանք քարերով հարձակվել են ոստիկանության վրա, իսկ ոստիկանները ի պատասխան սկսել են ծեծել նրանց:
Ըստ տեղեկությունների վայրագությունները սկսվել են, երբ ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ցուցարարներին, որոնց մի մասը եկել էր հեռավոր գյուղերից և հավաքվել Դակայի կենտրոնական մզկիթի առջև:
Ցույցը բորբոքել էր Hefajat-e-Islam-ի առաջնորդ Ալլամա Շահ Ահմադ Շաֆին, որը ըստ տեղեկությունների՝ 90 տարեկան է:
Hefajat-e-Islam-ին նորաստեղծ իսլամական խմբավորում է, որը տղամարդկանց և կանանց մինջև անհավասարության խորացման և խիստ իսլամական կրթության կողմնակից է: Նրանք նաև ցանկանում են, որ Ալլահի նկատմամբ ունեցած պարտավորությունները մտցվեն սահմանադրության մեջ:
Բանգլադեշի կառավարությունը հրաժարվել է կատարել նրանց պահանջները՝ հայտնելով, որ երկիրը ղեկավարվում է աշխարհիկ լիբերալ օրենքներով:
Կրոնական խմբավորման առաջնորդները խոստացել են ցույցեր կազմակերպել, եթե իրենց պահանջները չիրականացվեն:

[Gallery not found] Tags: