Չինաստանում կրոնական միջոցառման ժամանակ 14 մարդ է զոհվել

Չինաստան, կրոնական միջոցառում,զոհերՍինխուա լրատվական գործակալության տվյալներով՝ կիրակի օրը Չինաստանի հյուսիսարևմտյան շրջաններում կրոնական հավաքի ժամանակ տեղի ունեցած խուճապային հրմշտոցի ընթացքում զոհվել է 14 և վիրավորվել 10 մարդ:

Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Սինխուայի տվյալներով՝ հրմշտոցը տեղի է ունեցել Նինսյա Հուենսկիյ ինքնավար շրջանի Գույուան քաղաքի մզկիթում հանգուցյալ կրոնական գործչի հիշատակի կապակցությամբ սնունդ բաժանելու ընթացքում:

Վնասվածքներ ստացած մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց՝ նրանցից չորսի վիճակը ծանր է:

 Անկախ

Tags: , ,